Բացել լրահոսը Փակել լրահոսը
140328378_1668845436621855_2181463053980628355_n (1)
A A
Պաշտոնական

Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հունվարի 18-ին՝ ժամը 09։30-ի դրությամբ‚ Թալինի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում և Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհին ձյուն է տեղում։
Ապարանի տարածաշրջանում թույլ գետնաբուք է։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
✅ Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
✅ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

 Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ճանապարհային դեպարտամենտ