Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess andranik 17.01.
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 2-րդ տարին անընդմեջ հաղթեց Ա.Մարգարյանի հուշամրցաշարում

Երևանի շախմատի Հայաստանի ակադեմիայում կայացած Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում հաղթանակ տարավ գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը:

Մրցաշարային աղյուսակը գլխավորող արցախցի շախմատիստն այսօր կայացած վերջին՝ 9-րդ տուրում, մրցեց իրենց անմիջապես հետապնդող գրոսմայստեր Լևոն Բաբուջյանի հետ: Պարտիան անցավ անչափ լարված պայքարում և ավարտվեց 81-րդ քայլում, երբ սևերի համար պարզ դարձավ, որ այլևս հաղթելու ուղիներ չկան:

Այդ ոչ-ոքիից հետո Հովիկ Հայրապետյանը վաստակեց 7 միավոր և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց հուշամրցաշարի հաղթող: Մրցանակային 2-3-րդ տեղերը կիսեցին ռուսաստանցի Սերգոյ Լոբանովն ու Լևոն Բաբուջյանը, որոնք վաստակեցին 6-ական միավոր: Հուշամրցաշարի միակ կին մասնակիցը՝ Աննա Մ. Սարգսյանը, 3 միավորով զբաղեցրեց նախավերջին՝ 9-րդ տեղը: