Բացել լրահոսը Փակել լրահոսը
1040438
A A
Քաղաքականություն

Ռուսական բեռնանավը խորտակվել է Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ․ ներկա պահին կա 2 զոհ

Ռուսական բեռնանավը Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ,  խորտակվել է։ Այս մասին հայտնել է ՏԱՍՍ գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել հանրապետության հյուսիսում գտնվող Բարտին նահանգի շրջանում։

Խորտակված ռուսական նավի անձնակազմի առնվազն 5 անդամ է փրկվել, երկուսը՝ մահացել։ Այս մասին հայտարարել է երկրի ռազմական գլխավոր դատախազը:

«Խորտակված բեռնանավում եղել է 13 մարդ։ Ներկա պահին փրկվել է հինգ մարդ, հայտնաբերվել են երկու զոհվածի մարմին»,- նահանգապետի խոսքը մեջբերում է Anadolu-ն։