Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess margaryan 16.01.
A A
Սպորտ

Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարի հաղթողը կորոշվի վերջին տուրում

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում այսօր տեղի ունեցան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները:

Միանձնյա առաջատար Հովիկ Հայրապետյանը սևերով հանդիպեց բելառուսցի Դենիս Լազավիկի հետ և երկարատև ու համառ պայքարից հետո հաշտություն կնքեց 77-րդ քայլին: Արցախցի գրոսմայստերը վաստակեց 6,5 միավոր և պահպանեց առաջատարի դիրքը:

Նրան հետապնդող երեք շախմատիստներից երկուսն այս տուրում հաղթանակ տարան և կրճատեցին միավորների տարբերությունը՝ հասցնելով այն մեկի: Դրանք են մեր գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը և ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը, որոնք պարտության մատնեցին համապատասխանաբար Աննա Սարգսյանին ու գրոսմայստեր Արման Միքայելյանին:

Վաղը կայանալիք վերջին տուրում Հովիկ Հայրապետյանը կհանդիպին հենց իրեն հետապնդող Լևոն Բաբուջյանի հետ: Սերգեյ Լոբանովի մրցակիցը կլինի Մամիկոն Ղարիբյանը: Հենց այդ երկու պարտիաների արդյունքներով կորոշվեն հուշամրցաշարի հաղթողն ու մրցանակակիրները: