Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat-shirak
A A
Սպորտ

«Արարատը» և «Շիրակը» ընկերական խաղ անցկացրին (տեսանյութ)

Հայաստանի ամենահնագույն ֆուտբոլային ակումբները՝ Երևանի «Արարատն» ու Գյումրիի «Շիրակն» այսօր ընկերական խաղ են անցկացրել Ձորաղբյուրում գտնվող երևանյան ակումբի մարզաբազայում: 

Ինչպես տեղեկացնում է «Արարատի» ֆեյսբուքյան էջը, խաղն ավարտվել է ոչ-ոքի: Նշենք, որ երկրորդ խաղակեսում արարատցիները չեն իրացրել 11մ հարվածը:

Նշենք, որ «Արարատը» հաջորդ ստուգողական խաղը կանցկացնի հունվարի 23-ին, «Ուրարտուի» հետ:

Այսօր իր առաջին ընկերական խաղն է անցկացրել նաև Երևանի «Ալաշկերտը», որը փորձարարական կազմով 3:2 հաշվով հաղթել է 1-ին լիգայում հանդես եկող «Փյունիկ-2»-ին: