Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+mailson
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման տեղափոխվեց Արաբական Էմիրություններ

Երևանի «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Մաիլսոն Լիման տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Դիբա Ալ Հիսնի» թիմ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի չեմպիոնի ֆեյսբուքյան էջը:

Մաիլսոն Լիման «Արարատ-Արմենիային» միացել էր 2019 թվականի ձմռանը: Նա թիմի կազմում անցկացրել է 69 խաղ և դարձել 20 գոլի ու 18 գոլային փոխանցման հեղինակ: