Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lazio-roma
A A
Սպորտ

Ուղիղ. «Լացիո» - «Ռոմա». Հենրիխ Մխիթարյանի առաջին հռոմեական «դերբին»

Իտալիայի Ա սերիայի 18-րդ տուրի մեկնարկային խաղում միմյանց հետ կհանդիպեն Հռոմի երկու ակումբները՝ «Լացիոն» ու «Ռոման»:

Հռոմի «Արծիվներն» այս պահին 28 միավորով զբաղեցնում է 8-րդ տեղը, իսկ «Գայլերը» 34-ով ընթանում են 3-րդ հորիզոնականում: Նշենք, որ թիմերի վերջին երկու հանդիպումներն ավարտվել են միևնույն 1:1 հաշվով:

Կողմերն արդեն հրապարակել են կազմերը: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն առաջին անգամ է հայտավորվել հռոմեական «դերբիին», ընդգրկվել է «Ռոմայի» մեկնարկային կազմում:

 

Հանդիպումը կսկսի Երևանի ժամանակով ժամը 23:45-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ

(կադրը կանգ առնելու դեպքում թարմացնել կայքէջը).