Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hovik
A A
Սպորտ

Հովիկ Հայրապետյանը շարունակում է գլխավորել շախմատի Ա.Մարգարյանի հուշամրցաշարը

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը շարունակում է անպարտելի մնալ Երևանում ընթացող շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում:

 

Այսօր կայացած 7-րդ տուրում արցախցի շախմատիստը սպիտակներով ոչ-ոքի խաղաց իրեն հետապնդողներից մեկի՝ Ռուդիկ Մակարյանի հետ և վաստակած միավորների քանակը հասցրեց 6-ի: Նրան հետապնդող երեք շախմատիստներն այժմ ունեն 4,5-ական միավոր:

 

Վաղը կկայանան նախավերջին՝ 8-րդ տուրի պարտիաները: Հովիկ Հայրապետյանը սևերով կհանդիպի բելառուսցի շախմատիստ Դենիս Լազավիկի հետ: Հաղթանակի դեպքում արցախցի գրոսմայստերն անհասանելի կադառնա իրեն հետապնդողների համար, իսկ մնացած դեպքերում հուշամրցաշարի հաղթողը կորոշվի վերջին տուրում: