Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Աբովյան
A A
Քաղաքականություն

ԲՀԿ-ն հանդիպեց Գագիկ Ջհանգիրյանին․ ինչպես կքվեարկեն՝ հայտնի չէ

ԲՀԿ խմբակցությունն այսօր հանդիպեց նախկին զինդատախազ, ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանի հետ, ում առաջադրել է «Իմ քայլը» խմբակցությունը։

Հանդիպումից հետո ԲՀԿ քարտուղար Արման Աբովյանը «Ա1+»-ին ասաց, որ հանդիպման արդյունքներն ամփոփելուց հետո կլինի լրացուցիչ քննարկում, և կորոշեն՝ ինչպես են քվերակելու։

Հարցին, թե ստացե՞լ են իրենց հուզող հարցերի պատասխանները, Աբովյանն ասաց՝ հանդիպումը փակ էր, մանրամասներ հայտնել չի ուզում, միայն հավելեց․

«Հանդիպումը ընթացավ նորմալ, աշխատանքային հունով»։

Թե երբ կհրապարակեն որոշումը, Աբովյանն ասաց՝ չի կարող ասել։