Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat
A A
Սպորտ

Երևանի «Արարատը» խզել է դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի պայմանագիրը

Երևանի «Արարատը» երկկողմանի համաձայնությամբ խզել է թիմի դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչի հետ կնքված պայմանագիրը։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը։

Սերբ ֆուտբոլիստն այս մրցաշրջանից առաջ էր միացել «Արարատին» և մասնակցել VBET Հայաստանի գավաթի խաղարկության 2 հանդիպման։

Մինչև հայակական ակումբ տեղափոխվելը նա խաղացել էր մակեդոնական «Սիլեկս» և «Սկոպյե», ֆիննական «Կայաանի» և ամերիկյան «Սոութ Ֆլորիդա Բուլզ» ակումբներում: