Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ogana
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» ու Լուիս Օգանան նոր համաձայնության չեն եկել

Երևանի «Արարատ-Արմենիա» ՖԱ-ի և թիմի ֆուտբոլիստ Լուիս Օգանայի միջև կնքած պայմանագրի ժամկետն ավարտվել է։ 

Ինչպես տեղեկացնում է ակումբի ֆեյսբուքյան էջը, կողմերը համատեղ որոշում են կայացրել և չեն երկարաձգել այն։

Նիգերիացի հարձակվողը «Արարատ-Արմենիա» էր տեղափոխվել 2019 թվականի ձմռանը: Նա թիմի կազմում մասնակցել էր 55 խաղի և դարձել 19 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ: