Բացել լրահոսը Փակել լրահոսը
139390814_2829106507361708_7682120308841812407_n
A A
Սպորտ

Հունվարի 17-18-ին կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության 1-ին փուլը

Աշոցքում կանցկացվի Հայաստանի դահուկավազքի առաջնության առաջին փուլը։ Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը։

Հունվարի 17-ին դասական ոճում կանայք կմրցեն 5 կմ, իսկ տղամարդիկ ՝ 10 կմ մրցավազքում։ Հունվարի 18-ին դահուկորդները նույն տարածություններում պայքարի կբռնվեն արդեն ազատ ոճում։ 

Ինչպես հայտնել է ՀԴՖ-ի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը, այս տարի Հայաստանի առաջնությանը կմասնակցեն Գյումրիի, Վանաձորի և Աշոցքի ներկայացուցիչները։

Հայաստանի առաջնության երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 12–14–ը։ Նշենք, որ այդ մրցումները վարկանիշային են։ Երկու փուլերի ընդհանուր արդյունքներով լավագույն երկու մարզիկ–մարզուհիները փետրվար-մարտ ամիսներին կմասնակցեն Գերմանիայում կայանալիք աշխարհի առաջնությունում։