Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

Դավիթ Յուրչենկոն հանդես կգա Երևանի «Ալաշկերտում»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հիմնական դարպասապահ Դավիթ Յուրչենկոն կարիերան կշարունակի Հայաստանում: Ինչպես տեղեկացնում է Երևանի «Ալաշկերտի» ֆեյսբուքյան էջը, նա պայմանագիր է կնքել ակումբի հետ:  

«Շատ ուրախ եմ, որ դարձա այս թիմի մի մասը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբի ղեկավարությանը` պրոֆեսիոնալ մոտեցման և գործադրած ջանքերի համար: Իմ և «Ալաշկերտի» պատվախնդիր նպատակները համընկնում են: Ցանկանում եմ օգտակար լինել նոր ակումբիս, ինչպես նաև՝ Հայաստանի հավաքականին», - պայմանագրի ստորագրումից հետո ասել է Դավիթ Յուրչենկոն:

Նշենք, որ փորձառու դարպասապահը նախկինում հանդես է եկել ռուսական «Կռիլյա Սովետով», «Մորդովիա», «Ուֆա», «Անժի», «Տոսնո», «Ենիսեյ» ակումբներում, իսկ նրա վերջին թիմը եղել է Կարագանդայի «Շախտյորը»:

Դավիթ Յուրչենկոն Հայաստանի հավաքականում իր նորամուտը նշել է 2020-ի սեպտեմբերին, որի կազմում արդեն անցկացրել է 6 հանդիպում: