Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess hovik
A A
Սպորտ

Գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը հաղթեց իր հիմնական մրցակցին

Երևանում ընթացող շախմատի Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում կայացան 6-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատար Հովիկ Հայրապետյանը սևերով հաղթեց իրեն անմիջապես հետապնդող Սերգեյ Լոբանովին և էլ ավելի առաջ պոկվեց նրանից: Արցախցի գրոսմայստերն այս պահին ունի 5,5 միավոր, իսկ ռուսաստանցի միջազգային վարպետը՝ 3,5 միավոր:

Միանձյա առաջատարին այժմ հաջորդում է Ռուսաստանը ներկայացնող հայազգի շախմատիստ Ռուդիկ Մակարյանը, որն այս տուրում պարտության մատնեց մրցաշարի միակ կին մասնակից Աննա Սարգսյանին և վաստակած միավորների քանակը հասցրեց 4-ի:

Վաղը կայանալիք 7-րդ տուրում միմյանց հետ կհանդիպեն հենց երկու առաջատարները: Հովիկ Հայրապետյանը կխաղա սպիտակներով: