A
A
Երևանի «Փյունիկը» հավաք կանցկացնի ԱՄԷ-ի Շարժա քաղաքում
Աջակցիր «Ա1+»-ինՊատրաստվելով 2020-21 մրցաշրջանի երկրորդ հատվածին, Երևանի «Փյունիկն» ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում։ Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:
Հավաքը կմեկնարկի հունվարի 31-ին և կավարտվի փետրվարի 14-ին։ Թիմը կհանգրվանի Novotel Sharjah Expo Centre հյուրանոցային համալիրում։ Մարզումները կանցկացվեն «Շարժա» մարզամշակութային կենտրոնում։
Gold’s Gym Training Camp-ի շրջանակում «Փյունիկը» կանցկացնի ընկերական խաղեր։ Մրցակից թիմերի անունները դեռ հայտնի չեն։
Նշենք, որ 2020-21 մրցաշրջանի երկրորդ հատվածը «Փյունիկը» կմեկնարկի փետրվարի 28-ին՝ «Շիրակի» դեմ խաղով։