Բացել լրահոսը Փակել լրահոսը
138507275_2563731213924424_1861644615004016731_o
A A
Պաշտոնական

Արցախի նախագահն ու Արմավիրի մարզպետը մասնակցել են պատերազմում զոհված Հակոբ Հարությունյանի հուղարկավորման արարողությանը

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Մյասնիկյան համայնքում ներկա է գտնվել Արցախյան երկրորդ պատերազմում զոհված Հակոբ Վոլոդիայի Հարությունյանի հուղարկավորման արարողությանը:
 
Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը, ցավակցելով զոհվածի ընտանիքին, հարազատներին, համայնքի բնակիչներին, իր խոնարհումն ու վշտակցությունն է հայտնել՝ նշելով, որ հայ ազգը կհարատևի, քանի դեռ կան Հակոբի նման խիզախ մարտիկներ, ովքեր իրենց երազանքներով լի և չապրած կյանքով արժանացել են Հայոց Անմահ հերոսների հետևորդները կոչվելու պատվին:
 
Իր մեծագույն ափսոսանքն ու զորակցությունն է արտահայտել ԱՀ նախագահ
Արայիկ Հարությունյանը զոհված հայորդուն հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած քաջության ու անձնական արիության համար հետմահու շնորհելով «Արցախի հերոս» բարձրագույն կոչում և հարազատներին հանձնելով «Ոսկե արծիվ» շքանշան:
 
Հավելենք, որ Հակոբ Հարությունյանը կռվել է Շուշիի Քարին տակ հատվածում և նահատակվել մարտի ժամանակ։
 
Ոչնչացրել է մեծ քանակությամբ թշնամու կենդանի ուժ, աչքի ընկել բացառիկ արիությամբ: Կռվել է Կարեն Ջալավյանի հրամանատարությամբ՝ կռվի ժամանակ թշնամուց մեծ քանակի զենք և զինամթերք առգրավելով։
Դին հայտնաբերվել է վերջերս: