Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Սևանի քրեական հետախույզները գործարանային համարով ապօրինի ինքնաձիգ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ Սևանի Նաիրյան փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի հրազեն է պահում։ Հունվարի 12-ին քրեական հետախույզներն այցելել են 26-ամյա երիտասարդի բնակարան։

Ոստիկանների պահանջով նա ներկայացրել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ։ Պահունակում առկա էր 5,45 մմ տրամաչափի 22 փամփուշտ։ Երիտասարդը հայտնել է, որ նախորդ տարվա հոկտեմբերին ինքնաձիգը ստացել է Արցախում ու հետը բերել Սևան։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։