
Ռոբերտո Մանչինին անհամբեր սպասում է «Ռոմա»-«Լացիո» հռոմեական դերբիին
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին պատրաստվում է ներկա գտնվել Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանի Հռոմի անդրանիկ դերբիին:
Ինչպես տեղեկացնում է Il Messaggero թերթը, մասնագետի նման հետաքրքրությունը կապված է այն բանի հետ, որ երկու թիմերում հանդես են գալիս հավաքականի 9 ֆուտբոլիստ: Մասնավորապես՝ ազգային թիմի անդամ են համարվում «Ռոմայի» դարպասապահ Անտոնիո Միրանտեն, պաշտպաններ Լեոնարդո Սպինացոլան, Ջանլուկա Մանչինին, կիսապաշտպաններ Լորենցո Պելեգրինին ու Բրիան Քրիստանդեն:
Հռոմի մյուս թիմում՝ «Լացիոյում», հանդես են գալիս հավաքականի պաշտպան Ֆրանչեսկո Աչերբին, Մանուել Լաձարին և հարձակվող Չիրո Իմոբիլեն: Ինչպես նշում է աղբյուրը, Իտալիայի առաջնության ոչ մի խաղին հնարավոր չէ այդքան թվով հավաքականի ֆուտբոլիստներ տեսնել:
«Լացիոյի» և «Ռոմայի» միջև կայանալիք հերթական դերբին տեղի կունենա վաղը, հունվարի 15-ին, ժամը 23:45-ին: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» կազմում պատրաստվում է իր անդրանիկ դերբիին, քանի որ անցած մրցաշրջանում նա վնասվածքի պատճառով բաց էր թողել «Լացիոյի» հետ երկրորդ խաղը, իսկ առաջինի ժամանակ դեռ չէր տեղափոխվել Լոնդոնի «Արսենալից» հռոմեական ակումբ: