Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Հայաստանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ծանրամարտի հավաքականները հունվարի 12-ից սկսած անցկացնում են տարվա առաջին ուսումնամարզական հավաքը:

Ինչպես հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, տղամարդկանց հավաքականը գալիք մրցաշրջանին պատրաստվում է Ծաղկաձորում, իսկ կանանց ընտրանին՝ Օլիմպավանում: Երկուական մարզիչների ղեկավարությամբ պարապող մեր թիմերում ընդգրկված են մոտ 40 մարզիկ–մարզուհի:

Փետրվարի 1–7–ը տեղի կունենա ծանրամարտի Հայաստանի առաջնությունը: Դրան կհաջոոդեն դարձյալ հավաքներ և մարզումներ, որոնց ընթացքում մարզիչները կընտրեն այն ծանրորդներին, ովքեր մեր երկիրը կներկայացնեն Մոսկվայում ապրիլի 1–ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Այդ մրցաշարը վարկանիշային է և ըստ մրցակարգի դրան պետք է մասնակցեն բոլոր այն մարզիկները, որոնք օլիմպիական խաղեր մեկնելու համար պարտավոր են մասնակցել վարկանիշային առնվազը 6 մրցաշարի:

Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն ասել է, որ  ըստ էության, մեր երկիրը մոսկովյան ստուգատեսում կներկայացնեն 10 տղամարդ և 5 կին: