Բացել լրահոսը Փակել լրահոսը
milli_siha
A A
Հասարակություն

Բրիտանական ընկերությունը դադարեցրել է թուրքական Bayraktar TB2-ի համար սարքերի մատակարարումը. Ermenihaber.am

Բրիտանական «Andair» ընկերությունը դադարեցրել է արցախյան պատերազմում լայնորեն կիրառված թուրքական Bayraktar TB2 հարվածային անօդաչուների համար սարքերի մատակարարումները, գրում է Ermenihaber.am-ը:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ընկերությունը:

Ընկերության հաղորդագրության մեջ ասվում է, որ ավելի վաղ նրանց դիմել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանատունը՝ մատակարարումները դադարեցնելու կոչով: Ընկերությունը հետաքննություն է անցկացրել, որից հետո որոշում է կայացրել՝ թուրքական ընկերության բոլոր պատվերները չեղարկելու մասին։

«Andair»-ը վառելիքի պոմպեր էր մատակարարում թուրքական ԱԹՍ-ների համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button