Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Մարզեր

Ալավերդիում վստահ են՝ շինարարությունը կհասցնեն ավարտել սահմանված ժամկետներում (տեսանյութ)

Նախորդ տարի Ալավերդիում սկսված՝ Սոցիալական ծառայությունների համալիր կենտրոնի շինարարությունը շարունակվում է:

Ըստ շինարարների՝ աշխատանքներին խանգարել են կորոնավիրուսն ու պատերազմը: Այդուամենայնիվ վստահ են, որ շինարարությունը կհասցնեն ավարտել սահմանված ժամկետներում:

Շինարարները Սպիտակի տարածաշրջանի տարբեր համայնքներից են, համավարակով պայմանավորված՝ չեն կարողացել գնալ արտագնա աշխատանքի ու գոհ են, որ կարողացել են այստեղ գտնել աշխատանք: