Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+lori
A A
Սպորտ

«Լոռի ՖԱ»-ն հրաժարվել է 8 ֆուտբոլիստների ծառայությունից

«Լոռի ՖԱ» ֆուտբոլային ակումբն իր ֆեյսբուքյան էջում պաշտոնական հայտարարություն է արել։ Ըստ դրա ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը ֆուտբոլիստներ Կարապետ Մանուկյանի, Ալմոգ Օհայոնի, Հայկ Սարգսյանի, Դեու Դոսայի, Արսեն Սիուկաևի, Պավել Կուդրյաշովի, Անիկետ Ուռայի և Նաոր Աբոուդիի հետ։ 

«Լոռի ՖԱ»-ն շնորհակալություն է հայտնել բոլոր ֆուտբոլիստներին կատարած աշխատանքի ու բարձր պրոֆեսիոնալիզմի համար և մաղթել է հաջող կարիերա հետագայում։

Հիշեցնենք, որ «Լոռի ՖԱ»-ն Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածից հետո վաստակած 17 միավորով գտնվում է 4-րդ հորիզոնականում։