Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշումն ընդունել են միաձայն. Մակունցը՝ Գագիկ Ջհանգիրյանին ԲԴԽ անդամի թեկնածու առաջադրելու մասին (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցությունը նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին կառաջադրի ԲԴԽ անդամի թեկանծու։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Մակունցն ասաց՝ թեկնածուի ընտրության հարցում դերակատարություն է ունեցել այն, որ Ջհանգիրյանին համարում են իր ոլորտի պրոֆեսիոնալ։ Խմբակցության ղեկավարը վստահեցրեց՝ իրենց բոլոր հարցերին ու մտահոգություններին թեկնածուն ներկայացրել է սպառիչ պարզաբանումներ, և թեկնածուին առաջադրելու որոշումը խմբակցությունում ընդունել են միաձայն։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն Ջհանգիրյանից՝ որպես ԲԴԽ անդամ, Մակունցն ասաց՝ ակնկալիքներն իրենք չեն սահմանում, կան չափանիշներ և գործառույթներ, որոնք ԲԴԽ անդամը պարտավոր է կատարել, իսկ դա պայմանավորված չէ որևէ քաղաքական ուժի ակնկալիքներով։

Ինչ վերաբերում է Մոսկովյան եռակողմ հանդիպմանը և հարցադրմանը, թե ինչո՞ւ տապալվեց այդ հանդիպումը, Մակունցն արձագանքեց․ «Արդեն նշվել է, որ 4 ժամ տևած բանակցություններից երեք ժամը նվիրված է եղել գերիների վերադարձին։ Նշվել է արդեն, որ դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը բոլոր հարթակներում պետք է գործադրվեն, որպեսզի լուծվի այդ հումանիտար հարցը»։

Մոսկվայում օրեր առաջ ստորագրված հայտարարության տեքստը որևէ առնչություն չունի հումանիտար խնդրների հետ,-նշում է Մակունցը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ փաստաթղթի ստորագրումից առաջ հստակ ժամկետներ չնշվեցին գերիների վերադարձի հարցերի հետ կապված։