Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Սպորտ

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է աշխատանքները կատարել առավել նպատակամղված

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի խորհրդական Արմեն Գրիգորյանը անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն կոմիտեում։

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը, նա հստակ հանձնարարականներ է տվել մարկետինգի, իրավաբանական, ֆինանսատնտեսական, սպորտային ծրագերի իրականացման, ֆեդերացիաների հետ կապերի և  դոպինգի  բաժինների աշխատակիցներին՝ համապատասխան ֆեդերացիաների և հավաքականների հետ աշխատանքները ժամանակին ու հստակ իրականացնելու համար: Պատճառն այն է, որ 2021 թվականը օլիմպիական տարի է, և ՀԱՕԿ–ի աշխատանքներում այս տարի կարևորվելու են հենց Տոկիոյում առաջիկա ամռանը կայանալիք օլիմպիական խաղերը:

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հրահանգել է այդ աշխատանքները կատարել առավել նպատակամղված, արդյունավետ և ժամանակին։