Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis gasparyan
A A
Սպորտ

Մարգարիտա Գասպարյանը պարտվեց եզրափակիչում և չի մեկնի Ավստրալիա

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չկարողացավ մտնել թենիսի Ավստրալիայի բաց առաջնության հիմնական փուլ: Որակավորման մրցաշարի եզրափակիչ խաղում նա 3:6, 5:7 հաշվով պարտվեց Բուլղարիայի ներկայացուցիչ Ցվետանա Պիրոնկովային: 

Հանդիպումը տևել է 1 ժամ 24 րոպե: Մարգարիտա Գասպարյանը 4 անգամ կրկնակի սխալ է թույլ տվել մատուցման ժամանակ, իսկ ութ բրեյք-փոյնթից շահել է միայն երկուսը:

Նշենք, որ Ավստրալիայի առաջնության որակավորման փուլերն այս անգամ անցկացվում են Դուբայում (կանայք) և Դոհայում (տղամարդիկ), քանի որ այդ երկրի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով բավականին խստացրել են արտասահմանցիների մուտքի վիզայի պահանջները։