Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+handbol
A A
Սպորտ

Ձեռքի գնդակի ԱՄՆ-ի հավաքականի 18 խաղացող աշխարհի խաղերից առաջ վարակվել է կորոնավիրուսով

Հունվարի 13-ին Եգիպտոսում մեկնարկելու է տղամարդկանց ձեռքի գնդակի աշխարհի առաջնությունը:

Ինչպես տեղեկացնում է գերմանական spiegelsport կայքը, մրցաշարի կազմակերպիչները լուրջ խնդիրների առաջ են հայտնվել մեկնարկից առաջ: Բանն այն է, որ Չեխիայի հավաքականը հրաժարվել է մասնակցությունից, քանի որ թիմի մի քանի խաղացողներ վարակվել են կորոնավիրուսով: Չեխերին կփոխարինեն Հյուսիսային Մակեդոնիայի հանդբոլիստները: 

Իսկ ահա ԱՄՆ-ի հավաքականը հայտնել է, որ թիմի 18 խաղացողների թեսթը դրական է եղել: Հանդբոլի միջազգային ֆեդերացիան առայժմ չի արձագանքել այդ լուրին: 

Առաջնության կազմակերպիչները սկզբում որոշել էին խաղերն անցկացնել հանդիսականներով, սակայն եվրոպական երկների հավաքականների բողոքից հետո նրանք հրաժարվել են այդ մտքից: 

Չնայած կանոնակարգի այդ փոփոխությանը, աղբյուրը նշում է, որ գլխավոր խնդիրը կայանում է նրանում, որ այս անգամ առաջնությանը մասնակցում են 32, այդ թվում կորոնավիրուսի համաճարակով աշխարհում առաջատար տեղեր զբաղեցնող երկրներ: Բնականաբար, որքան շատ են մասնակցիները, այնքան մեծ է վարակվելու հավանականությունը: