Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess andranik
A A
Սպորտ

Արման Միքայելյանը ընդհատեց Հովիկ Հայրապետյանի հաղթարշավը. Ա. Մարգարյանի հուշամրցաշար

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող Անդրանիկ Մարգարյանի 11-րդ հուշամրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի միանձյա առաջատար Հովիկ Հայրապետյանը, որը մեկնարկում տարել էր 3 անընդմեջ հաղթանակ, այս անգամ սևերով ոչ-ոքի խաղաց գրոսմայստեր Արման Միքայելյանի հետ:

 Նրան հաջորդող Ռուդիկ Մակարյանը պարտվեց Դենիս Լազավիկին և 2-րդ տեղից նահանջեց 4-րդ հորիզոնական: Հովիկ Հայրապետյանին այժմ կրնկակոխ հետապնդում է ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը, որը այս տուրում հաղթեց գրոսմայստեր Լևոն Բաբուջյանին և վաստակեց 3 միավոր:

Վաղը կկայանան 5-րդ տուրի պարտիաները: Մրցաշարի առաջատարը սպիտակներով կխաղա Մամիկոն Ղարիբյանի հետ, որը վաստակել է ընդամենը 1 միավոր: Սերգեյ Լոբանովի մրցակիցը կլինի կանանց գրոսմայստեր Աննա Սարգսյանը, որը 1,5 միավորով բաժանում է 7-8-րդ տեղերը: