Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Մշակույթ

Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Սարի թաղի կառուցապատման՝ Ռաֆո Իսրայելյանի տարբերակները մնացին անկատար (տեսանյութ)

«Ռաֆո Իսրայելյանն ավելին է, քան ճարտարապետ։ Նա որպես ստեղծագործող զարմանալիորեն բազմազան էր և մեծ վարպետ էր, ինչպես մոնումենտալ ճարտարապետական կոթողների, այնպես և փոքր, մասնավորապես կիրառական արվեստի»,- ասում է Ալեքսանդր Թամանյանի անվան ազգային թանգարան ինստիտուտի տնօրեն Մարկ Գրիգորյանը։ 

Ճարտարապետության թանգարանում 44-օրյա պատերազմից հետո բացվեց մի ցուցադրություն, որտեղ ներկայացված է Ռաֆայել Իսրայելյանի աղբյուր – հուշարձանների հարուստ ժառանգությունը։  

Իսրայելյանը կարողանում էր տեսնել բնության, բնականի գեղեցկությունը և ոչ միայն տեսնել, այլև կարողանում էր վերցնել այն ճարտարապետական շրջանակի մեջ։ 

Ինչպիսին էր Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական լեզուն, կամ ինչպես էին ծնվում նրա հանճարեղ նախագծերն ու տարբեր այլ հարցերի պատասխաններ այսուհետ կարելի է գտնել վարպետի հարուստ արխիվում, որը նրա ժառանգներն անցյալ տարի սեպտեմբերին հանձնեցին  Հայաստանի ճարտարապետության թանգարան-ինստիտուտին։ Առաջիկայում թանգարանին սպասվում են ուսումնասիրության եւ մշակման լայնածավալ աշխատանքներ ու նոր բացահայտումներ:

Միգուցե մասնագետները միայն գիտեն, որ Իսրաելյանի հեղինակած Չարենցի կամարը պետք է լիներ «Մասիսի տաճար», բայց խորհրդային երկրում դա իհարկե անիրագործելի էր։

Մեծ երազող վարպետ Ռաֆո Իսրաելյանի նախագծերից շատերը՝ Հյուսիսային պողոտայի, Կասկադի, Սարի թաղի կառուցապատման նրա տարբերակները մնացին անկատար, որպես էսքիզ։