Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks 11.01.
A A
Սպորտ

Էվանդեր Հոլիֆիլդը ցանկանում է 200 մլն դոլարանոց մարտ անցկացնել Մայք Թայսոնի հետ

Ամերիկացի աշխարհահռչակ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Էվանդեր Հոլիֆիլդը հայտարարել է, որ պատրաստ է մենամարտել իր նախկին մրցակից Մայք Թայսոնի հետ։

«Մենք արդեն բանակցություններ են վարում Թայսոնի հետ։ Իմ գործակալներն ակտիվորեն շփվում են նրա թիմի հետ։ Ես պատրաստ եմ այդ մարտին։ Ֆիզիկակապես ոչ մի խնդիր չունեմ և լավ եմ զգում ինձ։

Կարծում եմ, որ Մայքը կհամաձայնի մենամարտել ինձ հետ, որը 200 մլն դոլար շահույթ կարող է բերել։ Բռցնքամարտի սիրահարները կտեսնեն իսկական մրցամարտ, ես դա խոստանում եմ։ Ուրախ կլինեմ, եթե Թայսոնը կրկին մենամարտի ինձ հետ», - ասել է 58-ամյա նախկին բռնցքամարտիկը։

Էվանդեր Հոլիֆիլդը հայտնի է նրանով, որ նա միակն է, ով կարողացել է երկու անգամ հաղթել «Երկաթյա Մայքին»։ Բացի այդ, նրանց մենամարտերից մեկն ավարտվել էր սկանդալով, քանի որ Մայք Թայսոնը հանդիպման ընթացքում կծել էր Էվանդեր Հոլիֆիլդի ականջը, որի համար նա որակազրկվել էր և տուգանվել  3 մլն դոլարով։