A
A
Ստեփանակերտում հնչած կրակոցների հեղինակն արցախցիներ են. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՊարզաբանումներ՝գիշերվա ընթացքում արձակված կրակոցների մասով
Ս.թ հունվարի հունվարի 11-ին, ժամը 04։50-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի տարբեր մասերում կրակոցներ են հնչել։
ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները «Զառուն բաղ» կոչվող տեղանքից վարչություն են բերման ենթարկել Ստեփանակերտ քաղաքի երկու բնակիչների, որոնք բացահայտորեն ցույց տալով իրենց արհամարհական վերաբերմունքը հասարակության, դրանում ընդունված բարոյական և իրավական նորմերի նկատմամբ, մայրաքաղաքի տարբեր մասերում ինքնաձիգից կրակոցներ են արձակել։
Դեպքի հանգամանքները պարզվում են։
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը։
ԱՀ ոստիկանություն
Ավելի վաղ մամուլում և սոցիալական ցանցերում տեղեկություն էր տարածվել, թե կրակոցներ արձակած անձինք ադրբեջանցիներ են եղել: