Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma 10.01
A A
Սպորտ

«Ռոման» ու «Ինտերը» չպարզեցին հաղթողին. Մխիթարյանի հերթական գոլային փոխանցումը  (տեսանյութ)

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Միլանի «Ինտերի» հետ:

Հանդիպման 17-րդ րոպեին Լորենցո Պելեգրինին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո առաջ մղեց տանտերերին: Երկրորդ խաղակեսի սկիզբն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք իրար ետևից երկու գոլ խփեցին և առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկան Միլան Շկրինյարն ու Աշրաֆ Հակիմին: Խաղավարտից չորս րոպե առաջ հռոմեացիների պաշտպան Ջանլուկա Մանչինին գլխի հարվածով վերականգնեց հավասարությունը:

Այս ոչ-ոքիից հետո «Ռոման» վաստակեց 34 միավոր և մնաց 3-րդ տեղում, իսկ «Ինտերը» 37 միավորով պահպանեց 2-րդ հորիզոնականը:

Հենրիխ Մխիթարյանն առանց փոխարինման մասնակցեց ամբողջ հանդիպմանը: