Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան Պուտին Ալիեւ
A A
Պաշտոնական

Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ. Kremlin.ru

Հունվարի 11-ին Մոսկվայում տեղի կունենա եռակողմ հանդիպում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

Հանդիպումը կանցկացվի Պուտինի նախաձեռնությամբ, հաղորդում  Կրեմլին․ռու-ն: Ըստ աղբյուրի նախատեսում է քննարկել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:

Հիմնականում ուշադրություն կդարձվի ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակիչներին օգնություն ցուցաբերելու հարցերին, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանը:

Նախատեսվում են նաև առանձնազրույցներ Պուտինի և Փաշինյանի, ինչպես նաև Պուտինի և Ալիևի միջև: