Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+roma uxix
A A
Սպորտ

Ուղիղ. «Ռոմա» - «Ինտեր». Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի հանդիպմանը

Իտալիայի Ա սերիայի 17-րդ տուրի կենտրոնական խաղում Հռոմի «Ռոման» սեփական դաշտում կընդունի Միլանի «Ինտերին»:

Կայացած 16 տուրից հետո հռոմեական ակումբը 33 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը: «Ինտերը» երեք միավոր ավելի է վաստակել և գտնվում է 2-րդ հորիզոնականում:

«Ռոման» առաջնության միակ թիմն է, որը սեփական դաշտում դեռևս պարտություն չի կրել: «Ինտերը» հյուրընկալվելիս մեկ անգամ է սայթաքել, այն էլ նախորդ՝ 16-րդ տուրում, «Սամպդորիայի» հետ խաղում (1:2):

Թիմերն արդեն հրապարակել են հայտացուցակները: Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է դաշտի տերերի մեկնարկային կազմում:

«Ռոմա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 15:30-ին: Խաղի ուղիղ եթերը՝ այստեղ

(կադրը երկար ժամանակով կանգ առնելու դեպքում թարմացնել էջը).