Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

Իսպանական ֆուտբոլային ակումբը հայտնվել է ԱՄՆ քաղաքական սկանդալի կենտրոնում

Իսպանական «Բետիս» ֆուտբոլային ակումբն ակամայից հայտնվել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում տեղի ունեցած քաղաքական անկարգությունների կիզակետում:

Ինչպես տեղեկացնում է իսպանական կայքերից մեկը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպի կողմնակիցներին մեկը, որը մարդկանց ուղղորդել է դեպի Կապիտոլիում և ընդհատել Սենատի ժողովը, որի ժամանակ պետք է վավերացվեր Ջո Բայդենի հաղթանակն անցած տարվա նախագահական ընտրություններում, եղել է իսպանական ակումբի համակիր: Մասնավորապես՝ նրա կրծքին դաջված է եղել «Բետիսի» տարբերանշանը:

Իսպանական ակումբն անմիջապես արձագանքել է դրան և իր թվիթերյան էջում նշել է, որ դա ֆոտոշոփով սարքված լուսանկար է: Ուշագրավն այն է, որ մեկ այլ լուսանկարում Թրամփի կողմնակիցը Կապիտոլիումի միջանցքում շրջում է «Բետիսի» երկրպագուների դրոշով: