Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess maria
A A
Սպորտ

Մարիա Գևորգյանը 30-րդն է շախմատի Շարջայի գավաթի խաղարկությունում

Կանանց շախմատի Հայաստանի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն անհաջող հանդես եկավ առցանց անցկացվող արագ շախմատի Շարջայի գավաթի խաղարկությունում:

Այսօր կայացան եզրափակիչ փուլի 6-9-րդ տուրերը: Մեր գրոսմայստերը տարավ երկու հաղթանակ և կրեց նույնքան պարտություն: Արդյունքում, Մարիա Գևորգյանը 9 հնարավորից վաստակեց ընդամենը 3 միավոր և 36 մասնակիցների մեջ զբաղեցրեց 30-րդ տեղը:

Խաղարկության հաղթող դարձավ ուկրաինուհի միջազգային վարպետ Յուլյա Օսմակը, որը վաստակեց 7 միավոր և կես բալով ետևում թողեց աշխարհի նախկին չեմպիոն, բուլղարուհի Անտոանետա Ստեֆանովային:

Հիշեցնենք, որ մրցաշարի նախնական փուլին մասնակցել էին Հայաստանի ևս 7 շախմատիստուհի, որոնց չէր հաջողվել մտնել եզրափակիչ փուլ: