Բացել լրահոսը Փակել լրահոսը
95376278_3218363098194683_1746448459784781824_o
A A
Պաշտոնական

Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել, չեմ վախենում, չեմ էլ վախենալու. պատգամավորի գրառումը

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, ով նախօրեին հայտարարել էր, որ դուրս է գալիս «Իմ քայլը» խմբակցությունից, գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում.

«Հարգելիներս , մամուլում լուր է տարածվել այն մասին , որ երեկ ՝ իմ հայտարարությունից հետո , Մեծ Մանթաշ գյուղի բնակիչները հսկում են իմ հայրական տունը և իմ անվտանգությունը :

Նման բան չի եղել և որպես կանոն իմ խնդիրներին մասնակից չեմ դարձնում որևէ մեկին և չունեմ սովորություն անհանգստացնելու կամ ծանրաբեռնելու իմ շրջապատին և ինձ սիրող ու գնահատող մարդկանց :
 
Ինձ հետ ամեն ինչ կարգին է , ես ապրում եմ նույն կերպ՝ ինչպես միշտ :
Ներողություն եմ խնդրում զանգերի մեծ մասին չպատասխանելուս համար :
 
Ես իմ երկրում երբեք չեմ վախեցել , չեմ վախենում չեմ էլ վախենալու :
Պապս կասեր « Դավեն նստողը կուզեկուզ ման չի գա»»: