A
A
Ինդոնեզական ինքնաթիռն ընկել է ջուրը
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր հայտնի դարձավ, որ կարգավորիչները կորցրել են կապը Sriwijaya Air ավիաընկերության SJ182 չվերթն իրականացնող ինդոնեզական Բոինգ 737-500 ինքնաթիռի հետ, որն իրականացնում էր չվերթ Ջակարտայից Պոնտիանակ:
Պարզվել է, որ ինքնաթիռը ընկել է ջուրը, փրկարարները հայտնաբերել են ինքնաթիռի մասերը:
Վերջին տվյալներով՝ ինքնաթիռում 59 հոգի է եղել, որոնցից 6-ը՝ երեխաներ: Այլ մանրամասներ հայտնի չեն: