Բացել լրահոսը Փակել լրահոսը
main_wm
A A
Պաշտոնական

ՀՀ ԱԱԾ տնօրենը սահմանամերձ չեզոք գոտում հանդիպում է ունեցել Ադրբեջանի անվտանգության պետական ծառայության տնօրենի հետ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում աշխատանքային հանդիպում է ունեցել Ադրբեջանի Հանրապետության անվտանգության պետական ծառայության տնօրեն Ալի Նագիևի հետ։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման և անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ 

Այս թեմաներով շփումները շարունակվում են։

ՀՀ ԱԱԾ