Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1610180237586
A A
Տնտեսություն

71 ընկերություն կոչ է անում չերկարաձգել կարանտինը

Հայաստանի 71 խոշոր ընկերությունները «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ են անում չերկարաձգել կարանտինը 2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով .

Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։

Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա:

Այսօր առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետևաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կառանտինը Հայաստանի Հանրապետությունում 6 ամսով երկարաձգելու մասին:

Մանթաշով գործարարների միություն