Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess maria
A A
Սպորտ

Մարիա Գևորգյանը ձախողեց շախմատի Շարջայի գավաթի եզրափակիչ փուլի մեկնարկը

Հայաստանի կանանց շախմատի գործող չեմպիոն Մարիա Գևորգյանն անհաջող մեկնարկեց Շարջայի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլը:

Այսօր արագ շախմատի կանոններով կայացած հինգ տուրում մեր գրոսմայստերը տարավ ընդամենը մեկ հաղթանակ, իսկ չորս պարտիայում պարտություն կրեց: Նա վաստակած 1 միավորով այժմ 36 մասնակիցների մեջ զբաղեցնում է 31-րդ տեղը:

Վաղը կկայանան մնացած չորս տուրերը: Անգամ հաջող հանդես գալու դեպքում Մարիա Գևորգյանը չի կարող մրցանակային տեղ զբաղեցնել, քանի որ 8 շախմատիստուհի նրանից արդեն 2,5  և ավելի միավոր ունեն, և անգամ իրար հետ ոչ-ոքի խաղալու դեպքում նրանք կունենան կես միավորի առավելություն: