Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000692
A A
Քաղաքականություն

Իրանը հայտնում է Պարսից ծոցի ափին գտնվող ստորգետնյա հրթիռային բազայի մասին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցուցադրել է ստորգետնյա հրթիռային բազա Պարսից ծոցի ափին, հայտնում է Sepah News-ը:

Հաղորդագրության համաձայն՝ արարողությանը ներկա են եղել կորպուսի գերագույն գլխավոր հրամանատար Հոսեյն Սալամին, ինչպես նաև կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին, որին պատկանում է «ռազմավարական» բազան:

Ըստ Սալամիի՝ համալիրը պարունակում է բարձր ճշգրտության հրթիռներ «շատ բարձր կործանարար ուժով»  «հարյուրավոր կիլոմետրեր» հեռահարությամբ, որոնք ունակ են հաղթահարելու ռադիոէլեկտրոնային պաշտպանությունը:

resized_1172742_407.jpg (41 KB)

 

resized_1172743_441.jpg (35 KB)

 

resized_1172744_446.jpg (35 KB)

 

resized_1172745_621.jpg (37 KB)

 

resized_1172746_154.jpg (42 KB)