Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+ararat 8.01.
A A
Սպորտ

Գրիգոր Մելիքսեթյանը համալրել է Երևանի «Արարատը» կազմը

Երևանի «Արարատ»-ի կազմը համալրել է փորձառու դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը:

Գրիգոր Մելիքսեթյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին, Երևանում:  Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկ», «Իմպուլս», «Ուլիս» ակումբներում, 2013/14 մրցաշրջանում՝ նաև «Արարատում»: Խաղացել է նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» և «Գահար Զագրոս» ակումբներում: Ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր «Գանձասար-Կապանը»: Գրիգոր Մելիքսեթյանը 4 հանդիպում է անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում:

«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում», - ակումբի լրատվական կենտրոնին ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:

«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին», - մեկնաբանել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը։