Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pyunik
A A
Սպորտ

Եղիշե Մելիքյանը նշանակվել է «Փյունիկի» գլխավոր մարզչի պաշտոնում

Երևանի «Փյունիկ» ՖԱ-ն այսօր պայմանագիր է կնքել Եղիշե Մելիքյանի հետ։ 

 

Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը նա կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։ 41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։

 

Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։

 

Եղիշե Մելիքյանը հայ ֆուտբոլասերներին հայտնի է Հայաստանի հավաքականում ունեցած իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։