Բացել լրահոսը Փակել լրահոսը
136959972_889529241798276_5325114148114212449_n
A A
Քաղաքականություն

Տեղեկությունը, թե Տավուշի մարզի մի քանի գյուղ անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի. մարզպետարան

Տավուշի մարզպետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը: Շրջանառվող այն տեղեկատվությունը, ըստ որի իբր Տավուշի մարզի մի քանի գյուղ և ճանապարհի մի հատված անցնում է Ադրբեջանի հսկողության տակ, իրականության հետ որևէ առնչություն չունի: Հարգելի տավուշցիներ, շրջանցեք թշնամու կողմից տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզի յուրաքանչյուր բնակչի անվտանգության երաշխավորը հայկական բանակն է և հայ զինվորը»: