Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+urartu 7.01.
A A
Սպորտ

Երևանի «Ուրարտուն» ձմռանը նախատեսել է ստուգողական 5 հանդիպում

Հայաստանի ֆուտբոլի Պրիմեր լիգայի առաջնության մասնակից Երևանի «Ուրարտուն» նախապատրաստական շրջանում կանկացնի հինգ ստուգողական հանդիպում։

Ինչպես հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, հունվարի 23-ին Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցը կլինի «Արարատը»: Հունվարի 28-ին «Ուրարտուն» ուժերը կչափի «Ալաշկերտի», հունվարի 30-ին՝ «Վանի», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտի», փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։