Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+boks
A A
Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը ուսհավաք է սկսել Ծաղկաձորում

Բռնցքամարտի Հայաստանի  հավաքականը Ուկրաինայի և Մոլդովայի հավաքականների հետ համատեղ այսօրվանից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորի մարզաբազայում։ Այդ մասին տեղեկացնում է Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը:

 

Մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի գլխավորությամբ համատեղ հավաքին մասնակցում է 18 հայ բռնցքամարտիկ:  Այս հավաքով բռնցքամարտիկները նախապատրաստվում են առաջիկա վարկանիշային մրցաշարերին։ Հիշեցնենք, որ Հայաստանից առայժմ օլիմպիական ուղեգիր է նվաճել միայն 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը։