Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess karen
A A
Սպորտ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը շարունակում է հետապնդել առաջատարներին. Roquetas Masters

Հայաստանի շախմատիստ Կարեն Հ. Գրգորյանը շարունակում է պայքարը Իսպանիայի Ռոկետաս դե Մար քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարի՝ Roquetas Masters-ի գլխավոր մրցանակի համար:

Մեր գրոսմայստերը անհաջող սկսեց մրցաշարը՝ մեկնարկում կորցնելով 1,5 միավոր: Սակայն հետո նա տարավ երեք հաղթանակ և մոտեցավ առաջատարներին: Ավաղ, 6-րդ տուրում Կարեն Հ. Գրիգորյանը անսպասելի նոր պարտություն կրեց և արդեն մեկ միավորով ետ մնաց միանձյա առաջատար Դանիլ Յուֆայից: Յոթերորդ տուրում մեր շախմատիստը սպիտակներով վստահ հաղթեց իսպանացի միջազգային վարպետ Ֆրանցիսկո Օրանտեսին, վաստակեց 4,5 միավոր ու բարձրացավ 4-րդ հորիզոնական:

Կարեն Հ. Գրիգորյանն այսօր առավոտյան հանդիպելու է հենց առաջատար Դանիլ Յուֆայի հետ: Հաղթանակի դեպքում նա կհավասարվի ռուսաստանցի գրոսմայստերին: 2-3-րդ տեղերը բաժանում են ուկրաինացի գրոսմայստեր Վիտալի Սիվուկն ու արգենտինացի միջազգային վարպետ Թոմաս Սոսան, որոնք ունեն 5-ական միավոր: Հենց այս քառյակն էլ կվիճարկի գլխավոր մրցանակը: