Բացել լրահոսը Փակել լրահոսը
1039568
A A
Հասարակություն

Վարչապետի օգնականը հանդիպել է ՀՀ կառավարության մոտ հավաքված անհետ կորած զինծառայողների հարազատների հետ

 Անհետ կորած զինծառայողների հարազատները և ծնողները հունվարի 5-ին բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հանդիպում պահանջելով ՀՀ առողջապահության նախարարի կամ ՀՀ վարչապետի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկը նշել է, որ ՀՀ կառավարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի անհետ կորած զինծառայողների հարցը լուծելու համար։

 

Կառավարության շենքի դիմաց հավաքվածների հետ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանը, ով նրանց հետ քննարկել է վարչապետի հետ հանդիպելու և խնդիրները բարձրաձայնելու հնարավորությունը: