Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+alashkert
A A
Սպորտ

«Ալաշկերտը» խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ

Հայաստանի ֆուտբոլի եռակի չեմպիոն Երևանի «Ալաշկերտն» այսօր երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ: Այդ մասին հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը:

Նշենք, որ 41-ամյա մասնագետը «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր անցած տարվա հունիսի 28-ին, իսկ դեկտեմբերի 14-ին երկարաձգել էր ակումբի հետ կնքած պայմանագիրը: Նրա գլխավորությամբ անցկացրած 17 խաղերում «Ալաշկերտը» տարել է 9 հաղթանակ, 4 հանդիպում ավարտել ոչ-ոքի, իսկ 4-ում կրել պարտություն:

«Ալաշկերտի» նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա առաջիկա օրերին: