A
A
Մեծ Բրիտանիայում հետաձգվել է Դավիթ Ավանեսյանի մրցամարտը
Աջակցիր «Ա1+»-ինՄեծ Բրիտանիայում հետաձգել են հունվար ամսին նախատեսված բռնցքամարտի բոլոր երեկոնները: Այդ մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները: Հիմնական պատճառը կորոնավիրուսի վարակի նոր ալիքի բռնկումն է:
Դա նշանակում է, որ կհետաձգվի կիսամիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանի և Ջոշ Քերիի մրցամարտը, որը նախատեսված էր հունվարի 30-ին: Ամսվա վերջում վարակաբանները նոր ուսումնասիրություններ կկատարեն, որից հետո պարզ կդառնա, արդյոք հնարավոր է մրցամարտը անցկացնել փետրվար ամսին, թե հարկ կլինի նորից հետաձգել այն: